 
            Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաուտալան լրագրողների հետ զրույցում ներկայացնելով դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները՝ նշեց, որ թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել, սակայն մեծ ուշադրություն չի դարձրել բողոքների քննարկմանը:
Ըստ նրա` ընտրական գործընթացի վրա ստվեր են նետել ընտրողներին կաշառելու և նրանց վախեցնելու մասին հավաստի տեղեկությունները:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության  ղեկավար դեսպան Յան Պետերսենը նշեց, որ սա նախնական եզրակացությունն է և երկու ամսում կներկայացնեն վերջնական զեկույցը: Իսկ մինչ այդ, դիտորդները դեռևս երկու շաբաթ կմնան և կհետևեն հետընտրական զարգացումներին և բողոքարկումների քննարկմանը:
Ընդհանուր դիտարկմամբ, ըստ նրա՝ ընտրությունների ընթացքը պարունակում են և՛  բացասական տարրեր և՛ դրական:
«Մասնավորապես քվեարկության գաղտնիության խնդիրն ու ընտրակաշառքի խնդիրը. այս ընտրություններում իրավիճակը բարելավվել է քվեարկության գաղտնիության առումով: Ընտրողներին ճնշելու և քվեներ առնելու խնդիրը բարձր տեղ են զբաղեցնում մեր օրակարգում, վստահության պակաս բառերը հաճախ է հանդիպում, որը նշանակում է անհրաժեշտ է սրանց անդրադառնալ»,-ասաց նա:
Ընդհանուր առմամբ՝ քվեարկության օրը հանդարտ էր, խաղաղ, քվեարկության գործընթացները պահպանվել են և ընտրողների մեծ մասն արդյունավետ աշխատել են:
«Պետք է արձանագրենք նաև քվեարկության երկար հերթերը, կուտակումները և կուսակցության ներկայացուցիչների կողմից, ոստիկանության կողմից միջամտությունները տեղամասային կենտրոններում»,-ասաց նա:
Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաուտալանը, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է եզրակացությունն ազդել Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագրերի վրա, ասաց, որ բնականաբար ՀՀ-ն և ԵՄ-ն շարունակում են խորացնել հարաբերությունները:
«Ինչպես գիտեք ընդգրկուն և խորացված համաձայնագիրը նախաստորագրվել է և հավանական է՝ նոյեմբերին կստորագրվի Բրյուսելում, բայց ԵԱՀԿ/ԺՀմՄԻԳ-ի առաջարկությունները ՀՀ-ին տվյալ դեպքում գերազանց դեր կկատարեն համաձայնագրի օրակարգում: Ժողովրդավարությունը երբևէ չավարտվող գործընթաց է, բայց, անկեղծ ասենք, այն ինչ տեսել ենք բավարար չէ »,-ասաց նա և նշեց, որ արձանագրված նկատառումները հաշվի կառնվեն Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագրերի շրջանակներում:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42