Ավելի քան 7 տոկոս ձայն ստացած ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտատարում է, որ ընդունում է ընտրությունների նախնական արդյունքները և վերցնելու է հասանելիք մանդատները։
«Ազատության» հետ զրույցում դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ գնալու են խորհրդարան մոտ 120 հազար ընտրողների թիվը բազմապատկելու նպատակով․ – «Մենք այդ 120 և ավել հազար մարդկանց ներկայացուցիչն ենք վեցերորդ գումարման Ազգային ժողովում, այն մարդկանց, ովքեր համարում են, որ Հայաստանում կարելի է, հնարավոր է, պետք է փոփոխություններ անել: Եվ մենք պետք է էդ մարդկանց շահերը ներկայացնենք, էդ մարդկանց թիվը բազմապատկենք և այնպիսի քաղաքական պրոցես ստանանք, որ հաջորդ ընտրություններում մենք էդ մարդկանց թիվը տասնապատկած լինենք և կարողանանք քաղաքական մեծամասնություն ձևավորել Հայաստանի Հանրապետությունում»:
Մարուքյանը փոխանցմամբ, նախնական հաշվարկով երեք կուսակցություններով համալրված իրենց դաշինքը խորհրդարանում կունենա 9 պատգամավոր՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Մանե Թանդիլյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան, Լենա Նազարյան,Գևորգ Գիորգիսյան և Արարատ Միրզոյան։
Էդմոն Մարուքյանը չի ընդունում իրենց ուղված կոչերը, թե դաշինքը պետք է վայր դնի մանդատները․ նա կարծում է, որ այդ խոսակցությունները շրջանառության մեջ է դնում իշխանությունը․ – «Երբ ես ընտրվել էի, մի մանդատ ունեի, էդ կոչերը էլի հնչում էին: Եթե «Ելք» դաշինքը մանդատները վայր դնի, Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմություն չի լինի: Ավելին՝ մենք էդ 122 հազար, 130 հազար քաղաքացիներից յուրաքանչյուրի ձայնի համար պատասխանատու ենք»:
Երեկ կայացած քվեարկության ընթացքում «Ելք»-ը արձանագրել է խախտումներ, որոնք, սակայն, ըստ Մարուքյանի, էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա։ Ավելին՝ Մարուքյանը համոզված է, որ բուն ընտրատեղամասերում քվեարկություն ընթացել է նորմալ․ – «Ընտրողները իրենց կամքը ձևավորել են տեղամասում: Թե այդ ձևավորման վրա ինչն ա ազդել, ոնց են ձևավորել, դրա մասին բազմաթիվ ահազանգեր են եղել: Օրինակ՝ ընտրակաշառքները, ադմինիստրատիվ ռեսուրսի ազդեցությունը: Էդ ամեն ինչը էղել ա: Բայց քաղաքացին մտել ա տեղամաս, քաղաքացին կարող էր չանել այն, ինչ արել է, բայց քաղաքացին դա ա արել: Դա քաղաքացու ընտրությունն է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55