Հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ ռեժիսոր ու սցենարիստ Էրիկ Նազարյանն Արցախում այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարությամբ են հանդես եկել: Հայտարարությունը ներկայացրել է դերասանուհի Արսինե Խանջյանը, որն անդրադարձել է քառօրյա պատերազմին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիների ու երեխաների խնդիրներին: Նա նշել է, որ հազարավոր տաղանդներ գրիչի եւ վրձինի փոխարեն, իրենց տունն ու հայրենիքը պահելու համար ստիպված են զենք վերցնել եւ ճակատ մեկնել, իսկ աշակերտները երգ լսելու փոխարեն՝ ռումբի ձայներ լսել:
«Մեկ տարի առաջ` այս օրերին, արցախյան շփման գիծը նորից բռնկվեց, երբ ադրբեջանական զինված ուժերը անակնկալ հարձակումով կրակ թափեցին ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլեւ խաղաղ բնակավարերի, դպրոցների եւ անզեն բնակինչների վրա: Արցախի ինքնապաշտպանական ուժերը արդեն քանիերորդ անգամ ադրբեջանական այս ագրեսիան հանգստացրին, որի միակ արդյունքը նորանոր մարդկային եւ նյութական վնասներն էին երկու կողմերի համար: 1988 թ. ի վեր կամ այն օրից, երբ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Խորհրդային միության եւ միջազգային օրենքների դառը ոգին հաղթելով որոշեց կերտել իր սեփական ճակատագիրը եւ գործածել ազատ ինքնորոշման իր իրավունքը, որին Ադրբեջանը հակադարձեց տեղահանություններով, հարձակումներով եւ ռազամական լայնածավալ գործողություններով: Հակառակ այս բոլորին, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել պապենական իր հողերը, անկախության հարնաքվե կազմակերպել եւ պետություն ստեղծել: Այս պատմական հողամասի վրա, որտեղ զինադադարի խախտման, զոհերի ու վիրավորների մասին լուրերն ավելի շատ են, քան որեւէ այլ տեղեկություն, հազարավոր երեխաներ կզրկվեն ստեղծագործելու եւ արարելու իրենց արդար իրավունքից, քանի որ երկիրը մնում է շրջափակված եւ զինադադարը փխրուն: Հազարավոր տաղանդներ գրիչի եւ վրձինի փոխարեն, իրենց տունն ու հայրենիքը պահելու համար ստիպված են զենք վերցնել եւ ճակատ մեկնել: Ադրբեջանական հարձակումների եւ այս պարտադրված հարձակումների պատճառով այս երիտասարդները զրկված են ստեղծագործելու եւ իրենց տաղանդը բացահայտելու իրավունքից: Սահմանամերձ բնակավայրերում ապրող բազմաթիվ աշակերտներ դպրոցներում երգ ու երաժշտություն լսելու փոխարեն պայթող ռումբի ու կրակոցների ձայներ կլսեն: Բայց այս բոլորով հանդերձ մեծ է այն արվեստագետների թիվը, որոնք շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել եւ նկարել, որոնք պատերազմի պատճառով գտնվելում են շրջափակման մեջ: Դժբախտաբար, նրանք շատ քիչ առիթ ունեն շփվելու աշխարհի իրենց գործընկերների հետ: Շրջափակումն ու մեկուսացումը նվազեցնում են փոխադարձ այցելությունները, շփումները եւ փորձի փոխանակումները: Ստեղծագործ այս տաղանդների համար սահմանափակ են աշխարհին բացվելու հնարավորությունները, իրար ճանաչելու առիթները»,-ասել է երգչուհին:
Էրիկ Նազարյանն էլ նշել է, որ նախագահի Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ այսօր քննարկվել է՝ Արցախը զարգացնելու եւ Ափյուռքի կապը Արցախի հետ միահյուսելու հարցը, նաեւ ներկայացվել են մշակությաին ծրագրերը, որոնք տեղի են ունենալու Արցախում:
Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի մի շարք նշանավոր ներկայացուցիչներ 2016-ի սեպտեմբերին ստեղծել էին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Այդ նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել սփյուռքահայ արտիստներ՝ ընտրությունների ընթացքում մշտադիտարկում իրականացնելու համար։ Նրանցից են Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26