Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի` Քիշնևում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությանն ընդլայնմանն առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մոլդովական ապրանքները բավականին հայտնի են ԵԱՏՄ տարածքում, իսկ մոլդովացի գործարարները հնարավորություններ ունեն դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ընդլայնման առումով:
«Մենք տնտեսական միություն ենք և միտված ենք չորս ազատություններին հասնելուն` ապրանքների ու ծառայությունների, աշխատուժի և ֆինանսական ռեսուրսների ազատ տեղաշարժ: ԵԱՏՄ անդամ երկրներում ապրում և աշխատում են մեծ թվով Մոլդովայի քաղաքացիներ, իսկ մեր բիզնեսը ցանկանում է ակտիվ առևտրի մեջ լինել հանրապետության հետ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Մոլդովայի նախագահն էլ իր հերթին նշել է, որ վերջին տարիների ընթացքում հանրապետությունում ակտիվորեն քննարկվել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հնարավոր ձևաչափը: Մոլդովան ԱՊՀ անդամ երկրների հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, սակայն անհրաժեշտ է փնտրել նաև ԵԱՏՄ հետ տնտեսական համագործակցության ամրապնդման նոր ձևաչափեր: Իգոր Դոդոնն ընդգծել է, որ այդ հարցում Համագործակցության և փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է, որը թույլ կտա մոլդովական բիզնեսին պահպանել այս տարիների ընթացքում ձեռք բերած դիրքերը: Կողմերը հուշագիրը ստորագրել են հանդիպման ավարտին: Մեկնաբանելով այս փաստաթղթի ստորագրումը` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն համագործակցության միայն կառուցողական բաղադրիչներ ընդգծող փաստաթուղթ է: «Մեր դիրքորոշումն այն է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պետք է միմյանց փոխլրացնեն, այլ ոչ թե բացառեն իրար»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Իգոր Դոդոնը և Տիգրան Սարգսյանը մասնակցել են նաև Քիշնևում «Եվրասիական տնտեսական միություն. Հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով ֆորումի բացմանը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44