«Փաստ» օրաթերթը գրում է. «Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ամենաշատ ձայներն է հավաքել Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանը՝ 21823 ձայն, ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը 17563 ձայն է ստացել: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երեկ հրաժարվեց պատասխանել վարչական ռեսուրսի կիրառման առթիվ «Փաստի» հարցին՝ հայտարարելով. «Ես ոչ մի քոմենթ չեմ տալիս»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Փաստի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում անցած ընտրությունները, և արձանագրվածը մարզպետի՞ ձայներն էին, թե՞, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի, քանի որ նոր մարզպետ է Վահե Հակոբյանը, ասաց. «Դե, և՛ ՀՀԿ-ի, և՛ մարզպետի, էլի: Բավականին նորմալ ընտրություններ էր»: Հետաքրքրվեցինք, թե սյունեցիներն այդքան գո՞հ են նոր մարզպետից, Խաչատրյանն ասաց. «Եթե գոհ չլինեին, չէին ընտրի, էլի»:
Տեղեկություն կա, որ Սյունիքում վարչական ռեսուրս է օգտագործվել, և այդ ռեսուրսի միջոցով է ՀՀԿ-ն ձայներ ապահովել: «Ոչ թե վարչական ռեսուրսով, նաև՝ վարչական ռեսուրսով: Էդ վարչական ռեսուրսը վերջիվերջո պետք ա գնար ընտրությունների՞, թե՞ չէ: Ես գիտեմ, որ ընտրություններին բոլորն են մասնակցում: Եթե նա համարվում ա էս երկրի քաղաքացի, նա պարտավոր ա ընտրություններին մասնակցի: Կարևորը, որ ստիպողական չի եղել»,- հայտարարեց նախկին մարզպետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
18:27
18:09
16:26
16:03
14:44
14:23
13:49
13:34
13:18
13:01
12:28
12:05
11:45
11:22
11:08
10:33
10:03
19:09
18:46
18:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29