Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում ապրիլի 2-ին ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ագրեսիայի հետևանքով զոհված հայ մարտիկներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Այնուհետև, ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ:
Ադրբեջանական ագրեսիան դատապարտող ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես ընդգծեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն ի պատասխան հայ մարտիկներն իրենց կյանքի գնով հետ մղեցին հակառակորդին՝ կանխելով Արցախի ժողովրդի նկատմամբ ոճրագործությունները: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ պատերազմի չորս օրերի ընթացքում ցայտուն կերպով դրսևորվեց հայ ժողովրդի տարբեր հատվածների անկոտրում կամքը՝ վտանգի ժամանակ համախմբվելու և դիմագրավելու այն:
Եղիշե Սարգսյանը նաև ընդգծեց հայկական կողմի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16