Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին նվազագույն շեմը չհաղթահարած 5 քաղաքական ուժերը դեռևս հստակ որոշում չունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ասաց, որ տեղյակ են սահմանված ժամկետներից: Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում կուսակցությունը այդ հարցը կքննարկի և հայտարարությամբ հանդես կգա:
«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքից Վահագն Խաչատրյանը նույնպես հստակ պատասխան չկարողացավ տալ: «Ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, առայժմ այդպիսի քննարկում չի եղել»,- ասաց նա:
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը նշեց, որ հստակ պատասխան չի կարող տալ, քանի որ ժամանակը քիչ էր, և կուսակցությունը առայժմ այդ հարցը չի քննարկել. «Արդյունքների մասին դուք կիմանաք»,- հայտնեց Սարգսյանը:
«Դեռ նման հարց չենք քննարկել»,- այս մասին էլ ասաց «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորներից ոչ ոքի հետ Tert.am-ը չկարողացավ կապ հաստատել, կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը չպատասխանեց նաև գրավոր հարցմանը:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ 6-րդ օրվա դրությամբ որևէ քաղաքական ուժ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26