Ինչ են մտածում Եվրոպայի թուրքերը Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի հնարավոր հաստատման մասին և ինչ դիրք են բռնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ. այս հարցերի շուրջ ուսումնասիրություն է անցկացրել թուրքական gazetekarinca.com կայքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` անցյալ շաբաթվանից արտերկրում բնակվող Թուրքիայի շուրջ 3 մլն քաղաքացիներ արդեն սկսել են քվեարկել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ:
«Ես «Ոչ» եմ ասում կառավարման նախագահական համակարգին: Քվեարկել եմ՝ նայելով լուսանկարներին, որոնցում քրդաբնակ Ջիզրեն ու Շըրնաքն են պարետային ժամից հետո», - ասել է Շվեյցարիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը և ցույց տվել լրագրողներին Ջիզրե քաղաքի ավերակները պատկերող նկարները:
«Ես «Ոչ» եմ ասում սահմանադրական փոփոխություններին, քանի որ վերջին երկու տարում Թուրքիայում կատարվող իրադարձություններից հետո «Այո» ասելն այլևս անհնար է», - ասել է գերմանաբնակ թուրք տղամարդը:
«Այո» քվեարկել պատրաստվող եվրոպաբնակ թրքուհին էլ նշել է, որ քվեարկում է իր հայրենիքի անկախության և հզորացման համար:
«Մեր նախագահի բռնած ուղին ճիշտ եմ համարում, մենք պետք է նրան սատարենք», - նշել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55