Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական մի քանի երկրներ կշարունակի անվանել «ֆաշիստներ և նացիզմի մնացորդներ», եթե նրանք շարունակեն պահպանել ներկայիս վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Այդ մասին նա հայտնել է Զոնգուլդակ քաղաքում ելույթ ունենալու ընթացքում: Հայտնում է Reuters-ը:
«Նրանք թույլ չեն տալիս թուրք նախարարներին ելույթ ունենալ Եվրոպայում»,- հայտարարել է Էրդողանը, ավելացնելով, որ ամեն բան իր գինն ունի: