Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ուղևորներն ինքնաթիռ չեն թողել Անդրեյ (Իլյաս) Նիկիտինին, ում լրատվամիջոցներն անվանել են Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի ենթադրյալ կազմակերպիչ: Այս մասին հայտնում է IslamNews գործակալությունը:
Նիկիտինի խոսքով` ինքն անցել է անձնագրային ստուգումը, սակայն չի կարողացել մտնել «Россия» ավիաընկերության ինքնաթիռ, քանի որ վախեցած ուղևորները դեմ են եղել դրան: Այսպիսով, տղամարդը ստիպված է եղել բաց թողնել չվերթը:
«Ավիաընկերությունն ասել է, որ չի կարող ինձ ներս թողնել այդ ինքնաթիռ: Հուսով եմ` վաղն առավոտյան կթռչեմ այլ ինքնաթիռով», - ասել է Նիկիտինը:
Նիկիտինը նաև նշել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների օգնությամբ վերադարձրել է չվերթի տոմսի գումարը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը:
Ահաբեկչությունից հետո տեսահսկման խցիկների ֆիքսած և համացանցում տարածված լուսանկարում հայտնված կասկածելի մորուքավոր տղամարդը հայտնել է ոստիկաններին տեղի ունեցածի հետ կապ չունենալու մասին:

15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44