Վաղը՝ ապրիլի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ զորամասերից մեկում առանձնապես խոշոր չափերի՝ 3840 լիտր դիզվառելիքի վատնման գործով դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Datalex.am տեղեկատվական կայքից՝ մեղադրանք է առաջադրված 5 անձի:
Մխիթար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 94492 զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, պաշտոնատար անձ, 2016թ-ի ապրիլ ամսից մինչև օգոստոս ամիսը ներառյալ, շահադիտական նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանցով` նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Գուրգենի Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1.259.520 ՀՀ դրամի 3840 լիտր դիզելային վառելիք, այն է` նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 01.05.2016թ-ին, 02.05.2016թ-ին, 07.06.2016թ-ին, 09.06.2016թ-ին, 18.07.2016թ-ին, 28.07.2016թ-ին, 04.08.2016թ-ին և 23.08.2016թ-ին Աշոտ Յայլոյանի հետ միասին յուրաքանչյուր անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել ՀՀ ՊՆ 94492 զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված «ԳԱԶ 53» մակնիշի 22ՍԼ792 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ավտոցիստեռնը, որից հետո հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի (այս գորխով անցնող այլ մեղադրյալ) օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրի քաղաքում գտնվող Մանվել Գալստյանին (այս գործով անցնող այլ մեղադրյալ) պատկանող բենզալցակայաններ, որտեղ Մանվել Գալստյանի և Ռուդիկ Կարապետյանի միջոցով, ովքեր նախապես խոստացել են իրացնել հանցավոր ճանապարհով շուկայականից էժան գներով ձեռք բերված գույքը, կազմակերպել են հափշտակված վառելիքի վաճառքը` գումարը փոխանցելով Մխիթար Ալեքսանյանին:
Բացի այդ, վերջինս, համաձայն մեղադրական եզրակացության՝ ՀՀ ՊՆ 94492 զորամասի շտաբի շենքում գտնվող իր աշխատասենյակում ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 76 հատ «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներ և 224 հատ 5.45 մմ տրամաչափի ԱԿ 74 ինքնաձիգերի և ՌՊԿ-74 գնդացիրների համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նշված աշխատասենյակում 2016թ-ի սեպտեմբերի 9-ին կատարված խուզարկությամբ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26