Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, որ համարվում է Ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկը, արտահայտել է իր վերաբերմունքը ԱՄՆ մի խումբ սենատորների պահանջի վերաբերյալ, ովքեր պահանջում են մանրամասն ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեփական ընկերության՝ Ադրբեջանում ծավալած գործունեությունը՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Սենատորները, մասնավորապես, պահանջել են ուսումնասիրել Բաքվի կենտրոնում կառուցված Trump Tower երկնաքերի կառուցման մանրամասները, որն ըստ պնդումների կառուցվել է Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի ընտանիքի և Թրամփի ընկերության կողմից:
Սենատորները կասկած են հայտնել Դոնալդ Թրամփի և Մամեդովների ընտանիքի միջև հնարավոր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ, և ամերիկյան ԶԼՄ-ներում այդ թեմայով տեղ են գտել մի շարք հոդվածներ:
Զիա Մամեդովը, անդրադառնալով այդ ամենին, ամերիկյան ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ:
«Ամերիկյան ԶԼՄ-ները, որոնք այդ թեմայով նյութեր են հրապարակել զբաղվում են զրպարտությամբ»,- ասել է նա:
ԱՄՆ սենատորներ Շերրոդ Բրաունը, Բեն Քադինը և Դայան Ֆենշտեյնը ԱՄՆ ֆինանսների նախարարին, գլխավոր դատախազին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին ուղղված նամակում կոչ էին արել կոռուպցիայի դեմ պայքարի և պատժամիջոցների օրենքի շրջանակներում ուսումնասիրել Թրամփի՝ Ադրբեջանում ծավալած բիզնես գործունեությունը:
ԱՄՆ կոնգրեսի հրապարակման համաձայն` սենատորների մտահոգության պատճառ է հանդիսացել Նյու Յորքեր ամսագրում 2017-ի մարտի 13-ին տպագրված «Դոնալդ Թրամփի ամենավատ համաձայնագիրը» վերնագրով հետազոտական հոդվածը:
Սենատորների նամակում ասվում է որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի, քանի որ կարող է պարզվել, որ Trump Organisation ընկերության կատարած գործարքների արդյունքում Թրամփը և նրա կազմակերպությունը գտնվում են Ադրբեջանի կոռումպացված օլիգարխների ազդեցության տակ:
Սենատորները Արդարադատության նախարարությանը խնդրել են մանրամասն ուսումնասիրության ենթարկել Trump Organization-ի և Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամմեդովի, նրա որդի Անարի և եղբոր Էլթոնի հետ ունեցած կապերը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44