ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների արգելքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանը:
«Վերաքննիչ դատարանը, ինչպես և սպասվում էր, մերժել է բողոքը, և Արայիկ Խանդոյանի նկատմամբ շարունակում է կիրառվել հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների արգելքը»,-ասաց Արա Ղարագյոզյանը:
Պաշտպանը նաև հայտնեց, որ քանի որ դատարանը մերժել էր նաև մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ դատավարական սանկցիա կիրառելու միջնորդությունը, ապա ինքը դիմելու է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Պետրոս Պետրոսյանն իմ պաշտպանյալի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, երբ Արայիկ Խանդոյանը բորբոքված էր: Արայիկ Խանդոյանը հայտարարում էր, որ նույն դատախազը և քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյան են մեղավորները «Հաց բերողի» մահվան մեջ, ինչին ի պատասխան դատախազը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց: Այսօր կամ վաղը կդիմենք գլխավոր դատախազին Պետրոս Պետրոսյանի վարքագծի հարցը քննելու համար»:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով և 238-րդ հոդվածի 4-րդ, 1-ին և 2-րդ կետերով՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը։
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26