Օրերս Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մովսես Մակյանի նախագահությամբ կաշառքի գործով անցնող Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անվտանգության պետի տեղակալի ու երկու ուսանողների վերաբերյալ դատավճիռ է կայացրել։
Այս գործով մեղադրյալներ էին համալսարանի անվտանգության պետի տեղակալ 57-ամյա Վանիկ Գինոսյանը, և ուսանողներ՝ 24-ամյա Հարություն Խոստիկյանն ու Սերյոժա Հովսեփյանը։
Aysor.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ մեղադրական եզրակացության ու գործի նյութերի համաձայն, Վանիկ Գինոսյանը համաձայնել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հարություն Խոստիկյանի առաջարկին՝ օգտագործելով իր պաշտոնեական դրությունը, միջնորդել և նպաստել ԵՊԲՀ համապատասխան դասախոսների և նույն համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սերյոժա Հովսեփյանի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն։
Համաձայնությունը պետք է կայանար Սերյոժայի հանձնած «օպերատիվ վիրաբուժություն» և «դեղագիտություն» առարկաների քննությունները և լուծարքները գնահատել դրական։
Գինոսյանը համաձայնել է ու Հարություն Խոստիկյանից 2016 թվականի մայիս ամսին ստացել է 1 մլն 436.910 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն չի հասցրել հանձնել այդ գումարը պաշտոնատար անձ հանդիսացող ԵՊԲՀ համապատասխան դասախոսներին, քանի որ այն 2016 թվականի հուլիսի 8-ին հայտնաբերվել և առգրավվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ Գինոսյանի աշխատասենյակում կատարված խուզարկությամբ։
Բացի այդ, նույն Գինոսյանը համաձայնել է Հարությունի մեկ այլ առաջարկությանը համապատասխան դասախոսներին միջնորդել նույն Սերյոժա Հովսեփյանի քննությունները «ախտաֆիզիոլոգիա», «դեղագիտություն», «ախտաբանական անատոմիա», «մանրէաբանություն» և «օպերատիվ վիրաբուժություն» առարկաներից ու լուծարքները դրական գնահատական ստանան։
Դրա համար Գինոսյանը Հարությունից 2016 թվականի հունիս ամսվա վերջերին ստացել է 3 մլն 338.230 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար գումար։ Սակայն վերցնելով կաշառքը չի հասցրել հանձնել այն դասախոսներին, քանի որ հայտնաբերվել է իրավապահնեի կողմից։
Գործի նյութերից պարզվում է, որ Հարություն Խոստիկյանն էլ իր հերթին է Սերյոժայից միջնորդության համար գումար վերցրել՝ առաջին դեպքում 1000, իսկ երկրորդ դեպքում՝ 1500 ԱՄՆ դոլար։
Ինչ վերաբերում է Սերյոժային, ապա նա այս գործով մեղադրյալ էր, քանի որ չի հանձնել քննությունները ու փորձել է խոշոր չափի կաշառք տալու միջոցով ստանալ գնահատականներ։
Մարտի 31-ին դատավոր Մակյանի հրապարակած վճռով երկու դրվագներով խոշոր չափով կաշառքի միջնորդության փորձ կատարելու համար Վանիկ Գինոսյանը դատապարտվել է տուգանքի 200 հազար դրամի չափով։
ՀՀ Քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ուսանող Հարություն Խոստիկյանն իր հերթին դատապարտվել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով։
Խոշոր չափի կաշառք տալու համար մեղադրվող մյուս ուսանող Սերյոժա Հովսեփյանը նույնպես մեղավոր է ճանաչվել, և դատարանը նրա նկատմամբ խիստ պատիժ է նշանակել՝ դատապարտելով երեք տարվա ազատազրկման։
Բայց դատարանը նաև որոշել է նշանակված վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ի դեպ, դատարանը մեղմ պատիժ է նշանակել Սերյոժայի նկատմամբ հաշվի առնելով այն, որ նա ապրիլյան պատերազմի ընթացքում կազմակերպել և ակտիվ մասնակցություն է ունեցել առաջնագիծ ուղարկվող սննդամթերքի և հիգիենիկ պարագաների հարցում։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26