Թուրքական բանակում ծառայող, 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի դատական գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սևակ Շահին Բալըքչըն թուրքական բանակում սպանվել է 2011 թ. ապրիլի 24-ին, երբ նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Զորամասի հրամանատարությունը սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն տեղի է ունեցել «ծառայակից ընկերոջ հետ կատակելու ժամանակ` պատահաբար արձակված գնդակից»: Սևակի ծնողները, սակայն, պնդում են, որ նրան սպանել են հայ լինելու համար:
Դիարբեքիրի ռազմաօդային ուժերի ռազմական դատարանը 2013 թվականի մարտի 26-ին որոշում էր կայացրել, համաձայն որի՝ Սևակի վրա կրակած Քըվանչ Աղաօղլուն «մտադրված մարդ սպանելու» մեղադրանքով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման, իսկ ենթասպա Սեդրեթթին Էրսյոզը «պաշտոնը չարաշահելու» հիմնավորմամբ դատապարտվել էր 5 ամիս ազատազրկման: Որոշման հրապարակումից հետո պատասխանող կողմի իրավաբանները դիմել էին վերաքննիչ դատարան` վիճարկելով կայացրած որոշումը:
Ռազմական գլխավոր դատախազությունը 2014 թվականին վճիռ էր արձակել այն մասին, որ սպանության կատարման մեջ դիտավորություն չի արձանագրվել, անբավարար են փաստերը, որոնք ապացուցում են սպանության դիտավորությունը: Ուստի դատախազությունը չեղյալ էր համարել Դիարբեքիրի դատարանի որոշումը:
Դատարան վերադարձած դատական գործը սկսել էր վերանայվել սկզբից:
2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունվել էր նոր հրամանագիր ռազմական դատարանների վերացման մասին, ուստի Սևակ Բալըքչըի դատական գործը փոխանցվել է Քոզլուքի քրեական դատարան:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55