ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գևորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ և այն դրել շրջանառության մեջ:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Այսպես, նախաքննության արդյունքում պարզվել է, որ Գ. Պապյանը 2014թ.-ի ընթացքում մասնակցել է ոստիկանության կրթահամալիրում անցկացված վերապատրաստման դասընթացին, սակայն մինչ այդ Տավուշի մարզային վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Լուիզա Մատինյանն ի պաշտոնե պարտավոր է եղել օրենքով սահմանված կարգով` վերապատրաստման նպատակով պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր կնքել Գ. Պապյանի հետ, ինչը չի կատարել: Հետագայում, իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելով, կազմել է հիշյալ պայմանագիրը և, նրանում կեղծելով Գ. Պապյանի ստորագրությունը, այն վերջինիս անձնական գործին կցելու եղանակով դրել շրջանառության մեջ:
Գ. Պապյանը կեղծիքը նկատել է, երբ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը քաղաքացիական հայց է ներկայացրել նույն մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերապատրաստման ընթացքում կատարված ծախսերն իրենից բռնագանձելու պահանջով: Գ. Պապյանը հայտնել է, որ ինքը նման պայմանագիր չի ստորագրել, իսկ դատարան ներկայացվել է ոչ թե իր, այլ կեղծված ստորագրությամբ փաստաթուղթ: Կատարված կեղծիքի վերաբերյալ վերջինս դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հաղորդում տվել Հատուկ քննչական ծառայությունում, որի հիման վրա էլ հարուցվել է հիշյալ քրեական գործը:
Այսպիսով, Լուիզա Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55