«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը մահացած նորածնի մոտ լեյկոցիտների քանակը եղել է 50 000, սակայն նորմայում այդ թիվը պետք է լինի 4000-5000: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան տնօրեն ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
«Արտառոց է դա անգամ գրականության մեջ: Հենց առաջին օրը կատարված հետազոտության համաձայն՝ նորածնի մոտ լեյկոցիտների քանակը եղել է 50 հազար, ինչը ներարգանդային ինֆեկցիայի հետևանք կարող է լինել: Նորմայում այդ թիվը պետք է լինի 4000-5000: Բացի այդ, թոքաբորբ էլ է ունեցել»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը, հավելելով, որ առավել ստույգ պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը:
Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ծննդատնից են ուղարկել դատաբժշկական փորձաքննության, իսկ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ նորածինը ծննդկանի չորրորդ կեսարյան հատումն է եղել, երեխան էլ ծնվել է անհաս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ Ոստիկանություն է ահազանգել նորածնի հայրը և հայտնել.« «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան բժշկուհու կողմից սխալ բուժում անելու հետևանքով ապրիլի 2-ին ծնված իր որդին երկու օր անց մահացել է»:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26