Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ:
«Արդեն 5 տարի է` բարի ավանդույթ ենք դարձրել տարին երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի կազմակերպումը, ինչն, իրոք, սպասված է թե՛ ծնողների և թե՛ մեր զինվորների համար: Նաև փաստենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր այս նախաձեռնությունը մեծ գոհունակությամբ է ընդունվել մեր բոլոր գործընկերների կողմից: Ըստ այդմ, Պաշտպանության նախարարության և Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պատշաճ պետք է նախապատրաստվել ապրիլի 28-ին հերթական այցի կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որ իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող որևէ ծնող դուրս չմնա ցանկից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ մշակել ծրագիր` ապրիլի 16-ին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Սուրբ Զատիկ) տեղերում պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:00
13:28
13:03
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47