Այս խորհրդարանական ընտրություններում «Ավշարի» գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը պահպանեց ամենաշատ ձայներ ստացած պատգամավորի պատվաբեր կոչումը` ստանալով 45.339 ձայն, որը հանրապետության մասշտաբով ամանաբարձր ցուցանիշն է (նախորդ ընտրություններին Արայիկ Գրիգորյանը ևս առաջինն էր հանրապետությունում` 32 140 ձայներով):
Փաստորեն, Արայիկ Գրիգորյանը հերթական անգամ ապացուցեց , որ կարելի է առանց օլիգարխ լինելու , առանց վարչական մեծ ռեսուրսներ ունենալու , բայց մյուս կողմից` սեփական խոսքի արժեքը գիտակցելով , սեփական ընտրատարածքի ժողովրդին հարգելով ու թևութիկունք կանգնելով` վաստակել սեփական ընտրողի վստահությունն ու հարգանքը, և ոչ թե մեկ պատահական անգամ շատ ձայներ ստանալ, այլ` ավանդույթ դարձնել համապետական բոլոր ընտրություններում ամանաշատ ձայներ ստանալու դժվարին և պատասխանատու առաքելությունը: Արայիկ Գրիգորյանը տեղական արտադրող է, ում բիզնեսը հիմնված է գյուղացու աճեցրած բերքը մթերելու և այդ մթերքից հայկական բրենդ ստեղծելու և հայրենի տնտեսությունը զարգացնելու գաղափարախոսության վրա:
Այո΄, Արայիկ Գրիգորյանը հարուստ մարդ է, բայց նա օլիգարխ չէ, և նրա աշխատած գումարները բարեկեցություն են ապահովում ոչ միայն իր ընտանիքի անդամներին և հարզատներին, այլ` Արարատի մարզի հարյուրավոր բնակիչների, և սա է պատճառը,որ տարիներ շարունակ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ է ձևավորվել արարատցիների և իրենց պատգամավորի միջև:
Սա է պատճառը, որ արարատցին Արայիկ Գրիգորյանի հաջողությունները համարում է իրենը և սատարում իր պատագամավորին, քանզի զգում է, որ Արայիկ Գրիգորյանը շարունակում է ապրել իր հայրենի հողում ...
Շատ կարևոր է, որ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն բարոյական նկարագիր ունեցող, պատասխանատվության զգացումով օժտված և գյուղատնտեսությամբ, տեղական արտադրությամբ զբաղվող հայ մարդ է ...
Ի դեպ Արայիկ Գրիգորյանը միայնակ ստացել է ՀՀԿ-ի ստացած ձայների մոտ 6 %-ը...![]()
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01