ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգը ներկայացնող սենատոր Ջին Շահինը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ ցույց է տվել մի լուսանկար, որում պատկերված են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Այս լուսանկարը, ըստ իս, ցույց է տալիս այն, ինչը կատարվում է RT-ի հետ»,-ասել է դեմոկրատ սենատորը՝ մանրամասնելով, որ լուսանկարը վերցրել է ամերիկյան հետախուզության գեղտնազերծված զեկույցից:
Ամերիկացի սենատորը նշել է, որ ռուսական լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ նորություններն օգտագործվում են ի վնաս ԱՄՆ-ի: Այնուհետև նա ռուսական ԶԼՄ-ներից մի քանի վերնագրեր է ներկայացրել՝ ընդգծելով, որ նման կեղծ նորությունները կարող են հայտնվել ամերիկացիների լրահոսում՝ դառնալով քննարկման առարկա:
Ինչպես նշում է ria.ru-ն, ավելի ուշ Սիմոնյանը մեկնաբանել է սենատորի ելույթը:
«Շե՛ֆ, ամեն ինչ կորավ: Ամենուր RT-ն է: Նույնիսկ ես եմ ավելի քիչ անհանգստանում RT-ի ու Sputnik-ի համար, քան ամերիկացի սենատորները»,-նշել է նա:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով միջադեպին, նշել է, որ «Ջին Շահինն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում հիմարություններով, սակայն այս անգամ նա գերազանցել է ինքն իրեն»: Զախարովան ասել է, որ Սիմոնյանի ու Պուտինի համատեղ լուսանկարը փաստում է, որ Ռուսաստանում կանայք սկսել են կարևոր պաշտոններ զբաղեցնել:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ RT-ն քննադատվել էր ԱՄՆ սենատում, որի անդամ Մարկ Ուորները հայտարարել էր, որ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական լրատվամիջոցները զբաղվել են կեղծ լուրերի տարածմամբ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55