2017թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել են 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5%-ով: Հարկային մասով աճը կազմել է 20.3 մլրդ դրամ կամ 11.6%, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7.3%: Մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ: Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են՝ հարկեր թաքցնելը կանխարգելելու և հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը: Իսկ որպես հարկ վճարողների գործունեության գնահատման հիմնական եղանակ գործածվում են կամերալ ուսումնասիրություններն ու վերլուծական գործի քները: Արդյունքում, 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացված բոլոր ստուգումների և ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 1186-ով կամ 44%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-մարտի 868.9 հազ. դրամի դիմաց այս տարի կազմել է 4432.2 հազ. դրամ. ցուցանիշի գծով աճը՝ 3563.3 հազ. դրամ կամ 410%: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խոշոր հարկ վճարողների հարկային մուտքերը 2016թ.-ի հունվար-մարտ ամիսների՝ 100,6 մլրդ դրամի համեմատ ավելացել են 13,9 մլրդ դրամով՝ 2017թ.-ին կազմելով 114,5 մլրդ դրամ, այսինքն՝ աճը կազմել է 13,8%: ՀՀ հարկային մուտքերում Խոշոր հարկ վճարողների ՀՏ կողմից հավաքագրված հարկային եկամուտները 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են 59,5%, իսկ 2017թ.-ին՝ 60,6%:
Ստվերի կրճատման նպատակով փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ուղղված աշխատանքների արդյունքում 2016թ. հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017թ. 3 ամիսներին 214,9 հազարով կամ 17,8%-ով ավելացել է ԽՀՎ ՀՏ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը. 2016թ. 1206 հազ. հարկային հաշվի փոխարեն 2017թ. դուրս է գրվել 1420,9 հազար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26