ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ 3.2 տոկոս տնտեսական աճն իրենց թիմի ամբիցիան չէ, և միջնաժամկետում հավակնում են ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ:
«Մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք կապիտալ ծախսերին։ Մենք մի քանի ռաունդով ունեցել ենք քննարկումներ, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են»,-ասաց նա։
Վարդան Արամյանը նշեց, որ թեև առանձնացրել են շուրջ 98 միլիոնի չափով այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ դա որոշակիորեն ազդում է պարտքի և դեֆիցիտի ցուցանիշի վրա։
«Կարևոր է, որ մենք կարողանանք պարտքը միջնաժամկետում կայունացնել»,-ասաց նա և լավ լուր համարեց հարկահավաքման ցուցանիշը և նշեց, որ առաջին եռամսյակում մեկ տրիլիոն 135 միլիարդի ծրագիրը գերակատարել են:
Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ շուրջ 50 միլիարդով կարող են բարձրացնել հարկային եկամուտները և, միևնույն ժամանակ, այդքան էլ կատարել կապիտալ ծախսեր, որ 2018 թվականին տնտեսական աճի ցուցանիշը շատ ավելի բարձր թիրախավորեն։
Վարդան Արամյանը վարչապետին խնդրեց բոլոր գերատեսչություններին հանձնարարել, որ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնեն բոլոր բյուջետային հայտերը, որովհետև կապիտալ ծախսեր անելու համար անհրաժեշտ է իրավական հիմք, և վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց:
Անդրադառնալով ՊԵԿ-ի աշխատանքին՝ վարչապետը լավ գնահատեց այդ կառույցի գործունեությունը։
«Մենք այս քայլին գիտակցաբար գնում ենք ու հատուկ ընտրություններին հաջորդող կառավարության նիստին ենք ասում, որ որևիցե մեկը չմտածի, թե մենք պոպուլիզմով ենք զբաղված։ Մենք շատ լավ գիտակցում էինք, որ ՊԵԿ-ի առջև դնում ենք լուրջ խնդիր»,-ասաց նա և նշեց, որ ՊԵԿ-ից սպասում են երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիր ու ամեն ինչով աջակցելու են։
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44