Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետև հնարավորություն կընձեռվի օգտվելու Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակությունից:
«Ամերիկայի ձայն»ը հայտնում է, որ Վաշինգտոնում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայկական ազգային ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության գրադարանի բացումը: Այստեղ ներկայացված հայերեն և անգլերեն լեզուներով գրքերը չեն ներկայացնում Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ ցեղասպանության մասին:
Ինչպես նշեց Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը, գրադարանում տեղ են գտել 5000-ից ավելի հրատարակություններ, և իրենք հույս ունեն դրանց թիվը մեծացնել:
«Հայոց ցեղասպանության գրադարանը ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու ծրագրի միայն մի մասն է: Մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռք բերած արժեքավոր հավաքածուից»,-ասաց դոկտոր Ռուբեն Ադալյանը:
Հայկական ազգային ինստիտուտում տեղ են գտել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայություններից ոգեշնչված աշխատանքներ:
«Ստեփանի պապիկը Չարլզ Մահչուպյանն էր, ում համարում եմ Ֆիլադելֆիայի տարածքում իմ հանդիպած ամենանվիրյալ հայերից մեկը: Նրան հաջողվել էր ցեղասպանությունից փրկվել և նա վկայություն էր տվել այն ամենի մասին, ինչ կատարվել էր Քոնիայի տարածքում: Երբ ես բացահայտեցի այդ իրադարձությունների պատմական լուսանկարները, պարզվեց, որ բժիշկ Չարլզ Մահչուպյանի վկայությունները լիովին համընկնում էին այդ պատմական լուսանկարների հետ: Որն էլ ինձ ոգեշնչեց այդ ամենի շուրջ աշխատություն ստեղծել»,-հավելեց նա:
«Պապիկս տատիկիս՝ Դորոթի Մահչուպյանի եւ ցեղասպանության այլ ականատեսների հետ վկայություն էր տվել 1990 թվականին Սենատում: Թեև ցեղասպանության 75-ամյակին նվիրված այդ վկայությունները չհանգեցրին ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը, այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք այնքան՝ մինչև ավելի լավ արդյունքների հասնենք»,-ասաց Ստեփան Քաթանջյանը:
Գրադարանի բացման արարողությանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ողջունեց գրադարանի ստեղծումն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարը:
«Վաշինգտոնում հայկական տեղեկատու կենտրոնգրադարանի բացումը շատ կարևոր իրադարձություն է: Նախ՝ այդպիսի կենտրոնի բացումը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում արդեն իսկ լուրջ ձեռքբերում է, երկրորդ՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպումների և քննարկումների վայր, ինչպես նաև համադրված աշխատանքներ կազմակերպելու կենտրոն: Դա ավելին է, քան գրադարանն ու տեղեկատու կենտրոնը»,-ասաց Հայկ Դեմոյանը: Թեև Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության գրադարանը հասանելի չի լինի հանրությանը, այն նշանակալի տեղեկություն կտրամադրի Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
10:57 16.06.25
11:44 16.06.25
11:06 16.06.25
10:43 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03