«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 5-ին մահացած դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի մահը պատահականություն չի եղել: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը:
«Ես կասկածներ ունեմ, որ նրա մահը պատահականություն չի եղել, նրա մահը կարող է կապված լինել քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաների մասին հայտնած տեղեկություններ հայտնելու հետ, եթե սպանություն էլ չի եղել, ապա նրա անձի նկատմամբ անգործություն, անտարբերություն է ցուցաբերվել, որը եւս հանցագործություն է»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հրաչյա Գեւորգյանի բազմաթիվ առողջական խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն, ոչ մի քայլ չի կատարվել այդ ուղղությամբ:
«Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք նրա առողջական խնդիրների մասին: Հրաչյան պատիժը կրելու ենթակա չէր, բայց արդարադատության նախարարությունից, դատախազությունից պնդում էին, որ նրան պատիժը կրելուց ազատելու հիմքեր չկան: Պնդել են, որ բավարար բուժում է ստանում, բայց որեւէ բուժում նա չի ստացել, պատշաճ բուժում չի ցուցաբերվել նրան: Պարկինսոնի համախտանիշ ունի, բազմաթիվ այլ հիվանդություններ եւ քրեակատարողական հիմնարկներում միայն Գեւորգյանը չէ, որ պատշաճ բուժօգնություն չի ստացել, շատերը կան»,-ասաց նա:
Նինա Կարապետյանցը նաեւ դիմել է ՄԻՊ գրասենյակ, որտեղ եւս քայլեր չեն ձեռնարկվել. «Դիմել ենք բազմիցս, ասում էին` հետաքրքրվել են, պարզվել է, որ սիմուլյացիա է անում: Լավ ինչն էր սիմուլյացիա անում, մեռնելն էլ է սիմուլյացիա»:
Նինա Կարապետյանցը նշեց, որ Հրաչյա Գեւորգյանի նկատմամբ արտահայտված բացասական վերաբերմունքը գալիս էր նրանից, որ Հրաչյա Գեւորգյանն այն մարդն էր, որն իր մեջ ուժեր էր գտնում քրեակատարողական հիմնարկների խնդիրները բարձրաձայնելու. «Բազմաթիվ անգամ գրել է, որ քրեակատարողական հիմնարկներում թմրանյութի շատ մեծ շրջանառություն կա, որը կատարվում է աշխատակիցների միջոցով, այլ խնդիրներ էլ է բարձրաձայնել»:
Հելսինկյան ասոցիացիայում Հրաչյա Գեւորգյանի մահվան մասին կալանավորներից են տեղեկացել, որից հետո միայն մի քանի ժամ անց զանգել եւ «Արմավիր» ՔԿՀ-ից են տեղեկացրել. «Մահվան մասին երեկոյան իմացել ենք «Նուբարաշենի» կալանավորներից մեկից, այլ քրեակատարողական հիմնարկներ զանգեցինք, իմացանք, որ համապատասխանում է իրականությանը: «Արմավիր» ՔԿՀ-ից զանգել են իմ հեռախոսին, ասել են, որ շատ պատահական նրա իրերի միջից գտել են իմ համարը եւ զանգել, տեղեկացրել են, մինչդեռ նրա մասին նյութերը պետք է լինեին իրենց մոտ եւ իմանային` ով է զբաղվում նրա շահերի պաշտպանությունով: Հետո երեկ գիշերը 23:00-ին զանգել, տեղեկացրել են, որ ժամը 9-ին դիահերձում է լինելու, առաջարկեցին մասնակցել, սակայն, թույլ չտվեցին մեզ, ժամանակ չտվեցին մասնագետի ներգրավել դիահերձմանը»:
Փաստաբանը նաեւ նշեց, որ Հրաչյա Գեւորգյանը 57 օր հացադուլի մեջ է եղել, ինքը փորձել է հանդիպել նրա հետ, սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները նշել են, որ Հրաչյան ի վիճակի չէ հանդիպել իր հետ, քանի որ վատ է զգում. «Նա վատ էր, հանդիպման չիջավ, ես պահանջեցի, որ տեսնեմ նրան, քանի որ կասկածներ առաջացան մոտս: Հետո ասացին, որ հացադուլից հետո ինչ-որ սնունդ է կերել եւ վատ է զգում իրեն»:
Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից և ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գեւորգյանը տեղաշարժվում էր սայլակով:
Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, Գեւորգյանը տեւական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Նա նաեւ հայտարարել էր, թե ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26