Ռուսաստանի Դաշնության բոլոր օդանավակայաններում Սանկտ Պետերբուրգի ողբերգական դեպքերից հետո ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են սահմանվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլոր օդանավակայաններում սահմանվել են տրանսպորտային անվտանգության ուժեղացված ռեժիմներ, դա վերաբերում է կոնկրետ միջոցառումների՝ սկսած օդանավակայանի շրջակայքով և տերմինալներում հսկողության ռեժիմի ուժեղացումից մինչև լրացուցիչ զննում ու լրացուցիչ տեսահսկման իրականացում»,- հայտնել է Օկուլովը «Ռոսիա- 24» հեռուստաալիքի եթերում:
Տրանսպորտի փոխնախարարը նաև խոստովանել է, որ ցանկացած լրացուցիչ միջոցառում անհարմարություն է պատճառում ուղևորներին, և օդանավակայանները խորհուրդ են տալիս ուղևորներին նախապես ժամանել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ապրիլի 3-ին պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցել է 50-ը: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է 1995 թվականին ծնված Ակբարժոն Ջալիլովը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55