Կառավարությունը փոփոխություն և լրացում կատարեց «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որով վերանայվում են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի (գնորդի) իրավունքը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները:
«Ըստ այդմ՝ հստակ սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Իհարկե, կան բացառություն հանդիսացող ապրանքներ: Դրանց թվում են սննդամթերքը և դեղորայքը, այնպիսի ապրանքները, որոնք տեղափոխման ընթացքում կարող են փոխել իրենց որակական հատկանիշները: Ապրանքը չի կարող վերադարձվել, երբ դրա պատրաստումը եղել է անհատական»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:
Վերադարձման ենթակա ապրանքներից են՝ պարֆյումերակոսմետիկական ապրանքները, բացառությամբ օծանելիքի, բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորները, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքները (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանքը (լարեր,քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութերը (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ, տրիկոտաժե սպիտակեղենը, գուլպեղենը, կահույքը և այլն:
Կառավարության որոշմամբ հաստատվեց էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Միաժամանակ հաշվի առնելով, որ ներկայումս հնարավոր է ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով կազմակերպվող գնումների շրջանակը, որոշմամբ նախատեսվում է նաև օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող պետության կամ քաղաքային համայնքների կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունները) և պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամների կողմից իրականացվող գնումները ևս իրականացնել էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55