«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև մոտ ժամանակներում Անահիտ Բախշյանը չի պատրաստվում որևէ կուսակցության անդամակցել, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ սիրով է համաձայնել հանդես գալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ:
Բայց հիմա որոշել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակով ներկայանալ: Տեսակետը, թե դա մի տեսակ կուսակցությունները ձեռնոցի պես փոխելու է նման, նա չի կիսում, քանի որ միակ կուսակցությունը, որին անդամակցել է, «Ժառանգությունն է» եղել:
«Ես անկախ մարդ եմ և ոչ մի կուսակցություն չեմ ներկայացնում, ունեմ իմ սկզբունքները, որը թույլ էր տալիս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ներկայացված լինել ԱԺ ընտրություններին:
Եվ «Ժառանգությունից» բացի, որևէ այլ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ, իսկ իմ գաղափարները ընդդիմադիր դաշտում են:
Եվ քանի որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցելու ավագանու ընտրություններին, իսկ «Ելքը» ընդդիմադիր քաղաքական դաշտում հանդես եկող ուժ է, ընդունել եմ այդ առաջարկը»,– ասաց Ա. Բախշյանը:
Ա. Բախշյանի համար «Ելքի» առաջարկն ընդունելի է եղել, քանի որ ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին քաղաքական հարցերը չեն առաջնայինը: Այդ հարթակում ավագանին ընդամենը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության հանդեպ և հսկում, որ վերջինը չշեղվի օրենքներից ու իրեն տրված լիազորություններից: «Խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժը քաղաքական ծրագիր է ներկայացնում և այդ ծրագրով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու ծրագիրը համահունչ է իմ սկզբունքներին:
Բայց Երևանի ավագանին, լինելով բազմակուսակցական մարմին, քաղաքական որոշումներ չի կայացնում և այնտեղ չի քննարկվելու, թե Հայաստանը պետք է մնա՞ ԵԱՏՄ–ի կազմում, թե՝ ոչ»,– ասաց Ա. Բախշյանը:
Նա նաև հավելեց, որ «Ելքի» քաղաքական կողմնորոշումը նույնպես մեծ հաշվով համընկնում է իր սկզբունքներին, սակայն կան որոշ հարցեր, որոնց հետ ինքը ընդհանրապես համամիտ չէ: Եվ այնքանով, որքանով «Ելքը» ընդդիմադիր քաղաքական ուժ է, հենց դա է նրա համար ամենագրավիչը, իսկ մնացած քաղաքական մանրամասները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այնքան էլ կարևոր չեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44