Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը ևս մեկ հնարավորություն է՝ ձեզ մեծարելու, մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև վերահաստատելու մեր սերը ձեր նկատմամբ:
Հայերիս համար կինը միշտ էլ եղել է օջախի ոգին, ընտանիքի համն ու բույրը: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Եվ դա բնական ու օրինաչափ է, քանզի ձեր երեխաներին ու թոռներին, նաև ընտանիքներին ուղղվող ձեր մշտական հոգատարությունն ու հոգսառատ առօրյան հանգստյան օր կամ ժամ չունի: Ու վստահաբար հենց այդ անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ այսօր էլ հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապահ, միևնույն ժամանակ նաև միտված ապագային և ժամանակի ոգուն՝ մնալով մեր ազգի հենասյունն ու հարատևման գրավականը:
Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն: Թո՛ղ, որ մայրական սրտի ջերմությունը, միայն կնոջը բնորոշ հմայքն ու քնքշությունը՝ համեմված ձեր հայրերի, ամուսինների և զավակների սիրով, ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ու համոզվա՛ծ եղեք, որ մենք էլ մեր հերթին կանենք ամեն ինչ, որ դուք հնարավորին հաճախ ժպտաք:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44