Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է, այսպես սկսեց իր ելույթը սենատոր Էդ Մարքին: Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում սենատորը նշեց, որ չնայած հանրապետականների և դեմոկրատների միջև բազմաթիվ հակասություններին, կա մեկ հարց, որի շուրջ իրենք միասնական են.
«Դեմոկրատներն ու հանրապետականները միշտ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր և դաշնակից Հայաստանի կողքին»:
Երեկոյին ելույթ ունեցած Կոնգրեսի բազմաթիվ անդամներ ընդգծեցին՝ մենք ձեզ հետ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նրանցից մեկն էր Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբին վերջերս միացած կոնգրեսական Սալուդ Քարբաջալը.
«Ես հասկանում եմ, քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռևս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն նշեց, որ ամոթով է հիշում, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման հարցը դեռևս բաց է մնում.
«Սակայն, մենք կհաղթենք: Կասկած չունեմ՝ կհաղթենք»:
Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը հույս հայտնեց, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլև նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերով, Թրամփը ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը.
«Հույս ունեմ, նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի և 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի»:
Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաև ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում հավաքվածները հատուկ ողջույնի արժանացրին.
«Այս նախագահը որևէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ և զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, և միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենք, որոնք՝ ոչ»:
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03