Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: Այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
«Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հրթիռային գրոհը, որն ապրիլի 7-ին իրականացվել Է Սիրիայի բանակային ավիաբազայի վրա»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Իրանի ԱԳ նախարարության կարծիքով՝ Սիրիայի զինվորականներին հասցվող հարվածները կամրապնդեն «ահաբեկիչների դիրքերը եւ էլ ավելի կբարդացնեն իրադրությունը Սիրիայում»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ դեռեւս ստվերում են մնում նրանք, ովքեր առավել մեծ օգուտ ստացան Իդլիբի արվարձանում իրականացված քիմիական գրոհից:
Թեհրանի կարծիքով՝ տվյալ դեպքում քիմիական զենքը «որպես պատրվակ է օգտագործվել միակողմանի ռազմական գործողությունների համար, ինչը վտանգ է ներկայացնում եւ հակասում է միջազգային իրավունքին:
Ավելի վաղ ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:
Այդ ավիաբազայից ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ:
Մինչդեռ, ինչպես նախօրյակին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը, սիրիական բանակը հակամարտության ընթացքում երբեք քիմիական զենք չի օգտագործել:
«Ես հաստատում եմ, որ սիրիական բանակը երբեք այդ զենքը չի կիրառել ու չի կիրառի ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ ահաբեկիչների դեմ»,-ասել է նա:
Մուալեմի խոսքով՝ Սիրիան 2013 թվականին միացել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ հստակորեն կատարում է իր պարտավորությունները:
Նա սուտ է համարել սիրիացի զինվորականների կողմից Խան Շեյխուն քաղաքում քիմիական ռազմամթերքի կիրառման վերաբերյալ ընդդիմության կողմից տարածվող լուրերը: ԱԳ նախարարը նաեւ նախազգուշացրել է, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակում են թունավոր նյութերի պաշարներ պահել քաղաքներում եւ այլ բնակավայրերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55