Առնվազն 15 մարտական ինքնաթիռներ են ոչնչացվել կամ վնասվել «Շայրաթ» սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով: Այդ մասին ապրիլի 7-ին հայտնել է «Ալ Մասդար» արաբական հրատարակությունը:
Բացի այդ, օդակայանում բռնկվել են վառելիքի ցիստեռնները, հրդեհը մինչ այժմ չի մարվել:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ հարվածի հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: «Ալ Մասդարի» տվյալներով՝ զոհվածների թվում է Սիրիայի ռազմաօդային ուժերի մեկ օդաչու, եւս մի քանի օդաչուներ վիրավորվել են: Լույս ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին:
Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի
տարածքին:
Այդ ավիաբազայից ապրիլի 4ի առավոտյան սիրիական օդուժը հարված է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ:
Ինչպես ճշտել է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, Միջերկրական ծովից նավերի գրոհին են ենթարկվել ավիաբազայի տարածքի մի քանի օբյեկտներ՝ թռիչքավայրէջքային գոտիները, ինքնաթռներն ու ուղղաթիռները, ինչպես նաեւ լցակայանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55