Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ խորհրդարան անցած կուսակցություններին, նրանց հռչակած կարգախոսներին և հարցին, թե որքանով են դրանք իրականանալի:
«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընտրողների պահպանողական մասը, որը դեմ է ցանկացած իշխանափոխության և որն ակտիվ ընտրողների 1/3-ն է կազմում, իր ձայնը տվել է ՀՀԿ-ին: Հանրապետականի կարգախոսն էլ համահունչ է այդ ընտրողների սպասելիքներին՝ կայունություն, անվտանգություն, մի քիչ էլ առաջընթաց լինի՝ մեզ չի խանգարի»,-ասաց նա:
Ադիբեկյանը հիշեցրեց, որ հարցմանը՝ ով է հեղինակավոր ու վստահելի, հարցվածների 60 տոկոսը պատասխանել էր՝ Կարեն Կարապետյանը, իսկ 40%-ը Ծառուկյանը:
Ըստ Ադիբեկյանի՝ «Ծառուկյան» դաշինքի արդյունքներն՝ ի տարբերություն նախորդի՝ «ԲՀԿ»-ի, ցույց տվեցին, որ 10%-ով նրանց էլեկտորատը կրճատվել է:
ՀՅԴ-ն, ըստ նրա, ընտրվեց ոչ թե կարգախոսի, այլ այն պատճառով, որ ունի հստակ կազմակերպչական ռեսուրսներ, ունի անդամություն, տեղական բջիջներ, 30 գյուղ՝ իր գյուղապետերով: Իսկ կարգախոսը՝ արդարություն, ըստ նրա, օդում հնչող անհասկանալի կարգախոս էր:
«Ելք»-ի դեպքում, ըստ Ադիբեկյանի, ընտրեցին նրանք, ովքեր փրփուրներից են կախվում: «Խեղդվող մարդը ձեռքը գցում է փրփուրից, «Ելք»-ի ձայնը փրփուրն է»,- ասաց նա:
Սոցիոլոգի համոզմամբ՝ «ՀՎԿ»-ի տխուր պատմությանը ցույց տվեց, որ ոչ ոք ծրագրին չհավատաց: Իսկ փոքր կուսակցություններն արտառոց ելույթ չէին ունենում, կարգախոսներն ընդհանուր աղմուկի մեջ կորում էին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26