Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո Թուրքիան այժմ էլ պատրաստվում է Իրաքի տարածքում սկսել «Տիգրիսի վահան» գործողությունը, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ավելի վաղ թուրքական մի շարք լրատվամիջոցներ պնդում էին, որ օրերս Թուրքիայում հրավիրված անվտանգության խորհրդի նիստում քննարկված զեկույցների մեջ նշված է եղել, որ այս պահին «Թուրքիայի համար առաջնային վտանգ են ներկայացնում Իրաքի հյուսիսային Սինջար, Սիրիայի Հասաքե ու Աֆրին քրդաբնակ շջրանները»: Ենթադրվում է, որ սիրիական Աֆրինից էլ կսկսվի թուրքական ԶՈւ-ի նոր ռազմական գործողությունը:
Հայտնի է նաև, որ Թուրքիայի ԶՈւ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ կենդանի ուժեր է կուտակում թուրք-իրաքյան սահմանին գտնվող Սիլոփի շրջանում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հաստատել է Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտը:
Յըլդըրըմը չի բացառել, որ ապագայում Թուրքիան կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները, եթե այնտեղ գտնվող տարբեր խմբավորումների գործողություններն ու զարգացող իրադարձությունները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգությանը:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55