Հարյուրավոր մարդիկ հանրահավաքի են մասնակցել Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում՝ աջակցելու համար աջ ուժերի կողմից նախագահի պարտված թեկնածու Գիլյերմո Լասոյին, որը ձայների վերահաշվարկ է պահանջել, հայտնում է EFE–ն։
Գործակալության տվյալներով, ցուցարարները հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ու վանկարկում էին «խաբեություն», «կորչի Կորրեան», նաեւ «Մենք միասնական ենք, մենք անհաղթ ենք»։
Էկվադորի ազգային ընտրական խորհուրդը երեքշաբթի պաշտոնապես հայտարարել է երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող ձախ կենտրոնամետ ուժերի թեկնածու Լենին Մորենոյի հաղթանակը՝ ձայների 51․14 տոկոսով։ Նրա մրցակից Գիլյերմո Լասսոն ստացել էր 48․86 տոկոս։ Լասսոն ընտրություններից հետո հայտնել էր, որ համաձայն չէ այս արդյունքների հետ ու պահանջել էր քվեների վերահաշվարկ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Էկվադորի ընտրակական մարմինները սկսել են ապրիլի 2-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների մասնակի վերահաշվարկ։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդամենը ներկայացված է եղել տասը բողոք։
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03