Նյու Յորքում ու ԱՄՆ այլ քաղաքներում հարյուրավոր ամերիկացիներ բողոքում են Սիրիայում ԱՄՆ-ի հրթիռակոծության դեմ։ Այս մասին հայտնում է Daily News New York-ը։
Ցուցարարները Trump Tower երկնաքերի մոտ էին հավաքվել, որը պատկանում է ԱՄՆ նախագահին, նաեւ Յունիոն սքվեր հրապարակում։ Ցուցարարների ձեռքերին «Ձեռքներդ հեռու Սիրիայից» ու «Փողն աշխատատեղերի,դպրոցների ու առողջապահության համար է, այլ ոչ թե Սիրիայում պատերազմելու» կարգախոսներով պաստառներ էին։ Նրանք նաեւ վանկարկում էին հակապատերազմական կարգախոսներ։ «ԱՄՆ-ի ինտերվենցիան երբեք խաղաղություն ու ժողովրդավարություն չի բերել այլ երկրներին»,- նշել է հանրահավաքի 24-ամյա մասնակից Նինա Մակապինլակը։
Յունիոն սքվերում հանրահավաքը ավարտվել է ոստիկանության հետ բախումներով ու մի քանի ցուցարարների ձերբակալություններով։ Հանրահավաքները կազմակերպել էին ANSWER (Act Now to Stop War and End Racism) Coalition եւ International Action Center հակապատերազմական խմբերի ակտիվիստները։
Հիշեցնենք, որ ապիլի 7-ի գիշերը Դոնալդ Թրամփը կարգադրել էր հարված հասցնել սիրիական Շայրաթ ավիաբազային։ Դոնալդ Թրամփը հավաստիացնում է, որ այդ աէրոդրոմից է իրականացվել քիմիական հարձակումը Իդլիբ նահանգի վրա, ինչի համար Վաշինգտոնը մեղադրում է Դամասկոսին, չնայած չունի իշխանությունների մասնակցության որեւէ ապացույց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է ԱՄՆ ռազմական գործողությունը, դա բնութագրելով որպես «ագրեսիայի ակտ»։
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03