ԵՏՄ-ի «քաշը» ժամանակակից գործընթացների նժարին
Ժամանակակից աշխարհում երկրների առջև ծառացած մարտահրավերները լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ընթանում են ինտեգրացիոն խորացող և ընդլայնվող գործընթացներ: Պետությունները միավորում են իրենց ջանքերը տարբեր հարցերի լուծում տալու նպատակով, ինչի արդյունքում ստեղծվում են նոր միջազգային կազմակերպություններ և գործունեության նոր դաշտ:
Ինտեգրացիոն գործընթացները հատկապես ակնառու են տնտեսական ոլորտում, քանի որ ժամանակակից աշխարհի տարբեր ռեգիոններում առևտրատնտեսական միասնական տարածքներ են ստեղծվում, քիչ-քիչ անհետանում են բաժանարար գծերը, անցում է կատարվում ավելի խորը տնտեսական համագործակցության, որը ամուր հիմք է ապահովվում այլ ոլորտներում փոծգործակցությունն ընդլայնելու համար:
Այսպիսի նորաստեղծ ինտեգրացիոն մոդելներից է ԵՏՄ-ն, որը դեռևս գտնվում է իր ձևավորման փուլում, սակայն տարբեր երկրների մոտ արդեն իսկ առկա է հետաքրքրություն` ԵՏՄ-ի հետ` որպես գրավիչ միջազգային նախագիծ համագործակցելու ուղղությամբ: Նման հետաքրքրություն են դրսևորել շուրջ 40 պետություններ: ԵՏՄ-ի հետ համագործակցության համար լայն հեռանկարներ են տեսնում Չինաստանը, Եգիպտոսը, Թաիլանդը, Վիետնամը, Կամբոջան, Իրանը, Սինգապուրը և այլ երկրներ: ԵՏՄ-ԵՄ համագործակցությունը մոտակա շրջանում ևս միտված է դառնալու կարևոր գործոն երկու ինտեգրացիոն միավորումների միջև տնտեսական հարաբերությունների աշխուժացման և գործակցության ձևաչափի ընտրության հարցում: Ավելին ԵՏՄ-ն` իր ելնելով նրանից, որ Եվրասիական տարածքում զբաղեցնում է շատ կարևոր և կենտրոնական դիրք կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի և Արևելյան Ասիայի երկրների միջև:
Այլ երկրների հետ համագործակցության խնդիրը կազմակերպության տարբեր օղակներում լուրջ քննարկման առարկա է դարձել: Ամենաբարձր մակարդակով տարբեր երկրների հետ համագործակցության հարցը պարբերաբար արծարծվում է և այս խնդրին անդարադարձ եղավ նաև օրերս Երևանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների նիստին:
Նշվածը հատկապես փաստում է այն մասին, որ չնայած ԵՏՄ-ի կայացման գործընթացին զուգահեռ առկա դժվարություններին, ԵՏՄ-ն հակված է լինել հաջողված և տնտեսական քաշ ունեցող կազմակերպություն. դրա համար պետք է գործադրվեն համապատասխան ջանքեր և կամք ինչպես միության ներսում փոխշահավետ և դինամիկ զարգացում ապահովվելու համար, այնպես էլ միությունից դուրս` արտերկրյա պետությունների հետ, ստեղծելով տնտեսական ռեալ համագործակցության հիմքեր:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34