2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջե, բացի հիմնական հարկերից (շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային, ավելացված արժեքի հարկ, սոցիալական, հողի, մասնագիտության, բնապահպանական, ճանապարհային, մաքսեր, ժառանգության և նվիրատվության, տեղական հարկեր) մուտքագրվել են նաև այլ հարկեր, որոնք կազմել են 3.5 մլրդ դրամ` պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.2%-ը:
Մասնավորապես, 1.2 մլրդ դրամ են կազմել ռադիոհա ճախականության օգտագործման պարտադիր վճարները, 902.5 մլն դրամ` արտոնագրային վճարները, 558.7 մլն դրամ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարները, 475.7 մլն դրամը` ճանապարհային վճարները, 197.2 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները:
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշը նվազել է 5.3%-ով կամ 197 մլն դրամով` հիմնականում պայմանավորված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների և հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքների նվազմամբ:
2017 թվականի հունվար-փետրվարի ընթացքում ստացվել են 736.5 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 15.6%-ը: Միջոցները տրամադրվել են նպատակային ծրագրերի շրջանակներում, որից 26.7 մլն դրամը՝ ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող ծրագրերի շրջանակներում՝ կազմելով ծրագրած մուտքերի 24.7%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 7.8 մլրդ դրամ, որից 3.4 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 73%-ով: Համեմատաբար ցածր կատարողական է արձանագրվել ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների գծով, որոնք կազմել են 749.1 մլն դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 25.7%-ը:
Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտները և իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը կազմել են համապատասխանաբար 2.5 մլրդ դրամ և 1.6 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի համապատասխանաբար 68.6%-ը և 65.6%‑ը:
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47