Հայաստանը ծխող տղամարդկանց թվաքանակով առաջատարներից է աշխարհի երկրների թվում՝ տեղ զբաղեցնելով Կիրիբատիից, Ինդոնեզիայից, Լաոսից եւ Մարիանյան կղզիներից հետո, որտեղ ծխում է ուժեղ սեռի ներկայացուցիչների գրեթե կեսը:
Ծխող կանանց ցուցանիշով առաջատարը Գրենլանդիան է (44 տոկոս) եւ Բալկանյան թերակղզու երկրները՝ Բուլղարիան, Հունաստանը, Չեռնոգորիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան, որտեղ ծխում է կանանց 25-28 տոկոսը: Այս մասին ասված է Lancet հանդեսում հրապարակված հոդվածում: Իսկ մեր մոլորակում ծխողների ընդհանուր թիվը հասել է 1 միլիարդի, եւ այսօր յուրաքանչյուր չորրորդ տղամարդը եւ յուրաքանչյուր 20-րդ կինը նիկոտինից կախվածություն ունի:
«Ծխելու դեմ պայքարի ընթացիկ միջոցառումներն օգնեցին նվազեցնել մարդկության առողջությանը ծխախոտի պատճառած վնասները, բայց մենք դեռ շատ բան կարող ենք անել: Այսօր էլ ծխողների թիվն ավելի արագ է աճում, քան այն մարդկանց թիվը, որոնք թողել են ծխելը, ինչը խոսում է այն մասին, որ մենք պետք է կանխենք ծխախոտի օգտագործումը եւ օգնենք մարդկանց՝ թողնել ծխելը»,- հայտարարել է Սիեթլում Վաշիգնտոնի նահանգի համալսարանի աշխատակից Էմանուելա Գակիդուն:
Գիտնականների հաշվարկների համաձայն, 2015 թվականին աշխարհում ծխողների թիվը կազմում Էր 933 միլիոն, եւ ներկայում նրանց թվաքանակը, եթե նրանց աճի արագությունը չի փոխվել, պետք է գերազանցի 1 միլիարդը ի հաշիվ աշխարհի ամենաթույլ զարգացած երկրներում ծխողների թվաքանակի արագ աճի: Եթե այդ թրենդները շարունակվեն, ապա այս հարյուրամյակի ընթացքում ծխելը շուրջ 1 մլրդ մարդու կսպանի աշխարհի բոլոր երկրներում:
Ծխողների մեծ մասն ապրում է ասիական երկրներում. այդ հակառեյտինգի «մեծ եռյակը» կազմում են Չինաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան, որտեղ գրեթե 400 մլն տղամարդ կանոնավոր կերպով ծխում է: Ծխող կանայք առավել մեծ թիվ են կազմում ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հնդկաստանում, որտեղ թույլ սեռի 13-17 մլն ներկայացուցչուհիներ կանոնավոր կերպով կամ պարբերաբար ծխախոտ են օգտագործում:
Այն երկրների հնգյակում, որտեղ ծխախոտն առավել մեծ թվով կյանքեր է խլել, տեղ են զբաղեցնում Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ինդոնեզիան: Այդ երկրներում ամեն տարի ծխելու հետեւանքով մահանում Է 200-800 հազար մարդ, իսկ Չինաստանում այդ ցուցանիշը հասնում Է 1,8 միլիոնի: Ընդհանուր առմամբ նրանց Է բաժին ընկնում ամբողջ մոլորակում ծխելու հետեւանքով մահվան դեպքերի մոտավորապես կեսը:
Ինչպես նշել է Գակիդուն, կան նաեւ դրական թրենդներ. «աշխարհի 30 երկրներում ծխողների ընդհանուր թիվը չի աճել, այլ նվազել Է, իսկ ամեն օր ծխող մարդկանց թիվը 1990 թվականի համեմատությամբ ընդհանուր առմամբ նվազել է 28 տոկոսով՝ տղամարդկանց համար եւ 34 տոկոսով՝ կանանց համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26