Նախօրեին Բաքվում Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքն ավարտվել է բանաձեւի ընդունմամբ, որում վճռականորեն դատապարտվում են Ադրբեջանում «ընտանեկան իշխանություն», կոռուպցիա եւ մենաշնորհներ հաստատելու փորձերը, պահանջներ են պարունակվում բնակչության սոցիալական խնդիրները լուծելու, քաղբանտարկյալներին ազատելու մասին:
contact.az-ը հայտնում է, որ «Ո՛չ խաբեությանը, կողոպուտին, միապետությանը» կարգախոսով ընթացած ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել: Մասնակիցները կարգախոսներով եւ քաղբանտարկյալների դիմանկարներով պաստառներ են պարզել, նաեւ Ադրբեջանի եւ Եվրամիության դրոշները: Ցուցարարները պարբերաբար վանկարկել են՝ «Ազատությո՛ւն», «Հրաժարակա՛ն», «Ո՛չ կողոպուտին», «Ադրբեջա՛ն»:
Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր ելույթում ուշադրությունը կենտրոնացրել է Ադրբեջանոմ քաղբանտարկյալների խնդրի վրա եւ պահանջել նրանց ազատ արձակել: Նա այնուհետեւ երկրի ղեկավարությանը մեղադրել է «ընտանեկան իշխանություն» հաստատելու ձգտման համար: Նա ընդգծել է, որ գրեթե կես դար երկիրը ընդմիջումներով ղեկավարում են մեկ ընտանիքի՝ Ալիեւների ներկայացուցիչները: «Հանուն երկրի հավերժական իշխանավարման այս իշխանությունը ոչնչացրել է դատարանի անկախությունը, պառլամենտարիզմը, խոսքի, մամուլի ազատությունը: Այս ամենն արվում է հասարակության շրջանում վախ առաջացնելու համար, որ ռեժիմին դիմադրություն չլինի, որ այն անվերահսկելիորեն տնօրինի երկրի ժողովրդական հարստությունները»,- ասել է Քերիմլին:
Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին քննադատել է բոլոր ոլորտներում իշխանությունների քաղաքականությունը՝ հայտարարելով երկրում կոռուպցիայի եւ մենաշնորհների ծաղկման մասին: «Երկիրը կոռուպցիայի ճահճի է վերածվել, իսկ նրանք (իշխանությունները) կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք են ստեղծում: Բայց այդ ամենն ապարդյուն է, քանի որ կոռուպցիայի գլխին կանգնած է ինքը նախագահ Իլհամ Ալիեւը: Երկում ամեն ինչ մենաշնորհված է: Ամեն ինչ՝ արտահանումը, ներմուծումը իրենք են վերահսկում: Իբր մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումներ են ձեռնարկվում, բայց դա եւս անօգուտ է: Քանի որ մենաշնորհների առաջնորդն ինքը Իլհամ Ալիեւն է»,- հայտարարել է Հասանլին՝ ղեկավարներին մեղադրելով նաեւ իշխանությունը բռնազավթելու համար:
Հանրահավաքն ավարտվել է բանաձեւի ընդունմամբ, որում դատապարտվում է նախագահի կողմից իր կնոջը առաջին փախնախագահի պաշտոնում նշանակելը եւ դա գնահատվում է որպես «իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացնելու» ձգտում: Բանաձեւը պահանջներ է պարունակում ավտորիտարիզմից հրաժարվելու քայլեր ձեռնարկելու, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ իրական պայքար մղելու, բնակչության սոցիալական պաշտպանության միջոցառումներ կատարելու, քաղբանտարկյալներին ազատելու եւ Ադրբեջանի եվրաինտեգրման մասին:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44