Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Հարավային Օսիայում այսօր անցկացվող նախագահական ընտրություններն ու հանրաքվեն՝ անվանելով դրանց «ոչ լեգիտիմ»։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտում է օկուպացված Ցխինվալիի տարածաշրջանում այսօր անցկացվող այսպես կոչված նախագահական ընտրություններն ու հանրաքվեն»,-ասվում է հայտարարությունում։ «Համաձայն միջազգային իրավունքի նորմերի՝ ցանկացած այսպես կոչված ընտրություններ կամ հանրաքվե Վրաստանի օկուպացված տարածքներում հանդիսանում են անօրինական և չեն ունենա որևէ իրավական հետևանք»,-ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Հարավային Օսիայում անցկացվող ընտրություններն ու հանրաքվեն Վրաստանի ԱԳՆ-ն անվանել է «երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականությունը կոպիտ խախտող»՝ հատկապես նշելով դրանց «սադրիչ բնույթը»։
Հայտարարությունում ասվում է, որ Վրաստանի հնագույն տարածաշրջանի անվանումը փոխելու փորձն ուղղված է Ցխինվալիի տարածաշրջանի անօրինական բռնակցման համար հիմք նախապատրաստելուն։
«Ռուսաստանի նման գործողությունները նպատակաուղղված խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին, այդ թվում Ժնևյան քննարկումների շրջանակում»,-ասվում է հայտարարությունում։
Վրաստանի ԱԳՆ-ը խնդրում է միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ապօրինաբար անցկացվող ընտրություններին ու հանրաքվեին և կոչ անում ՌԴ-ին հարգել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և դուրս բերել զինված ստորաբաժաումները Ցխինվալի տարածաշարջանից։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44