Ֆինլանդիայում կիրակի սկսվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկությունը: 295 շրջաններում 2,5 հազար ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 9-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը
Երկրի Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ընտրությունների առաջին արդյունքները կհրապարակվեն ժամը 20-ին ընտրատեղամասերը փակվելուց անմիջապես հետո, որից հետո դրանք շարունակաբար կթարմացվեն: Ակնկալվում է, որ ձայների մեծ մասի հաշվարկը կավարտվի ժամը 23-ին: Վերջնական հաստատված արդյունքները կհրապարակվեն ապրիլի 12-ին:
Տեղական իշխանության մարմիններում պատգամավորական մանդատներ կստանա գրեթե 9 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, 16 կուսակցություններ, այդ թվում՝ 8 խորհրդարանական կուսակցություններ առաջադրել են մոտ 33,6 հազար թեկնածուներ: Թեկնածուների գերակշռող մեծամասնությունը առաջադրվել է 8 խորհրդարանական կուսակցությունների կողմից: Տեղական ինքնակառավարման մարմինները նոր կազմով կսկսեն աշխատել հունիսի 1-ից:
Այս տարի տեղական ընտրություններում ձայնի իրավունք ունի մոտ 4,4 մլն մարդ: Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընթացած վաղաժամկետ ընտրություններին մասնակցել է 1,1 մլն մարդ:
Փորձագետների կանխատեսմամբ՝ այս ընտրություններում ընտրազանգվածի ակտիվությունը կարող է կազմել 60 տոկոս: Վերջին սոցհարցումների տվյալների համաձայն՝ ֆինների շրջանում առաջատարի վարկանիշ ունեն կառավարության մեջ ներկայացված 2 կուսակցություններ՝ Ազգային կոալիցիոն կուսակցությունը եւ Ֆիննական կենտրոնը, նաեւ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Չորրորդ տեղում է «Կանաչների» միությունը, 5-րդ՝ «Իսկական ֆինները»:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44