Եգիպտոսի 2 քաղաքներում կիրակի իրականացված ահաբեկչություններից հետո Կահիրեի միջազգային օդանավակայանում մտցվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ: Այս մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ «անվտանգության ուժեղացված միջոցառումներ են մտցված ինչպես օդանավակայանի շենքում, այնպես էլ նրան կից տարածքում, անվտանգության եւ ոստիկանության բոլոր ուժերը բերված են բարձր պատրաստականության վիճակի»: Օդանավակայան տանող բոլոր ճանապարհներին անցակետեր են ստեղծվել, ստուգվում են առանց բացառության բոլորը, ովքեր ուղեւորվում են օդանավակայան:
Կարմիր ծով գավառի իշխանությունները, որտեղ են գտնվում Սուրբ Անտոնիոսի եւ Սուրբ Պողոսի եկեղեցիները, կարգադրել են ուժեղացնել քրիստոնական եկեղեցուն պատկանող բոլոր օբյեկտների պահպանությունը:
Նահանգապետի հատուկ հրամանով անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են մտցվել տուրիստական քաղաքներում: Ուժեղացվել են ոստիկանական վերակարգերը հյուրանոցներում, տուրիստական գյուղերում պարեկում են շներով ոստիկանները:
Եգիպտոսի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Եգիպտոսի 2 քաղաքներում ղպտի եկեղեցիներում կիրակի մահապարտների իրականացված 2 ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 44 մարդ, ավելի քան 100 մարդ տուժել է: Թանթա քաղաքում զոհվել է 31 մարդ, Ալեքսանդրիայում՝ 13:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44