Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանում երեկ շարունակվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստը:
Նշենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Ինչպես հայտնում է «Ակօս»-ը, նախօրեին կայացած նիստի ընթացքում իր հերթական պաշտպանական ճառով հանդես է եկել մեղադրյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալի Ֆուաթ Յըլմազերը:
Նա պնդել է, որ Դինքի սպանության գործով դատական գործընթացն ի սկզբանե ենթարկվում է տարբեր մանիպուլյացիաների որոշ ուժերի կողմից: Ըստ Յըլմազերի՝ դա նրանց հաջողվել է:
Մեղադրյալը նաև նշել է, որ գործի շրջանակում հարցաքննության ենթարկվող Տրապիզոնի հետախուզական կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ամբողջ ճշմարտությունը չեն պատմում դատարանին։
«Կա մի կետ, որտեղ նրանք այլևս լռում են», - ասել է Յըլմազերը:
Նա նաև վերահաստատել է, որ «Էրգենեկոնի» հետ կապված հետաքննության շուրջ պարբերաբար կապ է պահպանել Էրդողանի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի ունեցած դատական նիստերից մեկի ընթացքում Յըլմազերը հայտարարել էր, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55