Երեկ՝ ապրիլի 10-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Դիլիջանի թունելի մոտ ոստիկանության ծառայողի և Կենտրոնական բանկի աշխատակցի մասնակցությամբ կատարված խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 11-ին, պարզվել է, որ Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Daweoo Corando մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Նազարյանը, նրա ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Շաքե Տիտանյանը, Երևան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Կարապետյանը, 27-ամյա Արգիշտի Թադևոսյանը, 25-ամյա Վազգեն Պողոսյանը, 31-ամյա Տաթևիկ Հարությունյանը, 24-ամյա Արմինե Յարալովան, 26-ամյա Գոհար Քարտաշյանը, 56-ամյա Գայանե Բարիկյանը և 63-ամյա Արևիկ Գրիգորյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Տավուշ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր վիրավորներն աշխատում են ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել էին Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Երկնափեշյանի վարած Daewoo մակնիշի 15 ԼՍ 211 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Ճաղարյանի վարած Volkswagen Crafter մակնիշի 045 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Գ. Երկնափեշյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 57-ամյա Հենրիկ Երկնափեշյանն ու 55-ամյա Ջեմմա Եկնափեշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ ասպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ;
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26