Հինգ օրից Թուրքիայի քաղաքացիները կուղղվեն ընտրատեղամասեր՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պատմական հանրաքվեի, որը, ընդունվելու դեպքում, սահմանադրորեն կհարթի Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղին՝ որպես Թուրքիայի ամենահզոր նախագահ, գրում է Financial Times-ը:
Քվեարկությունից առաջ ձերբակալվել են ավելի քան տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ, փակվել է մոտ 150 ընդդիմադիր պարբերական, ձերբակալվել են բազմաթիվ լրագրողներ: «Ոչ»-ի աջակիցները խիստ սահմանափակ եթերային ժամանակ են ստանում, ի տարբերություն Էրդողանի «Այո»-ի արշավի:
Այնուամենայնիվ, չնայած այս «դրակոնյան» միջոցառումներին, հարցումների համաձայն, մրցակցությունը շարունակում է լարված մնալ: Այս իրավիճակում Էրդողանը հիմնվում է 15 տարի ընտրություններում հաղթանակ տանելու ընթացքում կառուցված և կատարելության հասցված ընտրական մեքենայի վրա՝ ապահովելու համար իր հերթական հաղթանակը: Երկու տարի շարունակ նրա օգնականներն ուսումնասիրել են ավելի քան տասնյակ հանրաքվեներ ամբողջ աշխարհում, սովորել լեզվի և մատուցման հաջողություն ունեցող ձևերը:
Էրդողանի թիմը ենթադրում է, որ նախագահի անձնական ժողովրդականությունը, ինչպես նաև մի քանի սերունդ ճնշվածներին ներկայացնելու նրա հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության հզոր ընկալումը կապահովեն ձայների 40 տոկոսը: Նրանք կենտրոնացել են հաղթանակի համար անհրաժեշտ լրացուցիչ 10 տոկոսն ապահովելու վրա՝ գրավելով երիտասարդ, պահպանողական հակումներ ունեցող, բայց հանրաքվեի առաջարկած փոփոխությունները հարցադրող լավ կրթված ընտրողների վրա:
Նշվում է, որ վերջերս Էրդողանի կուսակցության ներսում խուճապ է սկսվել, երբ հարցումները ցույց են տվել, որ «Ոչ»-ի կողմնակիցները փոքր-ինչ առաջ են անցնում «Այո»-ի կողմնակիցներից, բայց վերջին հարցումները ցույց են տվել, որ տրամադրությունը փոխվում է հօգուտ Էրդողանի: «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզարշավի գաղտնի զենքն Էրդողանն է, որը վերջին երկու շաբաթների ընթացքում ակտիվացրել է իր ելույթները, գրում է պարբերականը։
Շատերի համար այս հանրաքվեն ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ հենց Էրդողանի վերաբերյալ իրենց կարծիքը բարձրաձայնելու հնարավորություն է:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44