Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Այսպես, 2016 թ.-ի հոկտեմբերի 12-ին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բանկի հաճախորդներ` եղբայրներ Էմիլ Խ.-ն և Էդիկ Խ.-ն, բանկի Վայոց ձորի մասնաճյուղի կառավարչին 15.09.2016թ.-ին ներկայացրել են իրենց վարկային հաշիվներից` 1.960.000 ՀՀ դրամ գումարի մարման վերաբերյալ 15 անդորրագիր, սակայն ստուգմամբ պարզվել է, որ դրանցում արտացոլված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, և այդպիսի մարումներ փաստացի չեն կատարվել:
Հետագայում նույն բանկի աշխատակիցներ Անուշ Գ.-ն և Աննա Վ.-ն բացատրությամբ հայտնել են, որ մինչ այդ` 2016թ.-ի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ մարումներ արտացոլող անդորրագրեր տրամադրելու խնդրանքով, իրենց է դիմել Էմիլ Խ.-ի և Էդիկ Խ.-ի եղբայրը` ոստիկանության աշխատակից, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի հաճախորդ Էդգար Խ.-ն: Վերջինս, նշելով, որ մեկ այլ բանկից վարկ ստանալու նպատակով ցանկանում է մարել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ում ունեցած վարկը, այդ կապակցությամբ Անուշ Գ.-ին և Աննա Վ.-ին խնդրել է իրեն տրամադրել կեղծ մարումներ արտացոլող 15 անդորրագիր:
ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44