Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դպրոցի երկու աշակերտների ինքնավնասման միջադեպից:
Նա նախ նշեց, որ մամուլում տեղեկատվությունը, թե ինքնասպանության փորձ է եղել՝ չճշտված և տեղին չէ, քանի որ անկարգ վարքագծով տղաները ոչ թե արյունատար երակ են կտրել, այլ ձեռքի վերին հատվածում խազեր են քաշել, մինչև արյուն է եկել:
Իսկ մինչ այդ նա պատմեց, որ ուրբաթ օրը դասղեկը 11-րդ դասարանի աշակերտներից Վարդանին իր մոտ է բերել՝ պատճառաբանելով, որ աշակերտին վայել վարքագիծ չի դրսևորել: «Նա նաև ասաց, որ ծնողը դեռ դասագրքերի վարձավճարը չի վճարել: Ասացի, որ երկուշաբթի օրը ծնողի հետ ներկայանա, որպեսզի նրա հետ քննենք իր վարքագիծը: Երկուշաբթի օրը դպրոց եմ եկել, տղան նստած էր, ասաց, որ ծնողը չի գալու, ինքը եկել է, որ իր անձնական գործերը տանի, իսկ դա իրավասու է միայն ծնողին, ում դիմումից հետո սահմանված կարգով երեխային այլ կրթական հաստատություն կարող են տեղափոխել, կամ ազատել դպրոցից»,-ասաց նա:
Այդ ամենն ըստ տնօրենի՝ ինքը բացատրել է աշակերտին, որ գա ծնողի հետ: «Դուրս եկավ դպրոցից, որից մեկ ժամ անց դպրոցի ոստիկան տեսուչը տեղեկացրել է իրենց, որ թևերը վնասել են երկու աշակերտ՝ Հրանտը և Վարդանը»,-ասաց նա:
Տնօրենն ասաց, որ բուժկետում նրանց առաջին օգնություն են ցույց տվել: «Հետաքրքիր է այս լրատվությունը՝ մահափորձ և այլն, բայց մահափորձ սովորաբար անում են արյունատար անոթները կտրելով, բայց իրենք դրսի մասերից էին վնասել, այնքան, որ արյուն գար, հասկան՞ում եք: Ոստիկաններին ասացի, որ պետք է ընթացք տալ, որ սա արդեն վտանգավոր է»,-ասաց նա:
Ներսիկ Էլոյանն ասաց, որ զանգահարել են ծնողներին, Վարդանի ծնողներից հայրը մարզում է եղել, աշխատանքի, ով ասել է, որ հետո կգա: «Իսկ Հրանտի հայրը եկավ, միասին գնացել են բաժին՝ մանկավարժի ուղեկցությամբ»,-ասաց նա:
Հարցին, թե աշակերտներն ի՞նչ պատճառաբանությամբ են բերում, արդյո՞ք իսկապես դասագրքերի վարձավճարներն են պատճառը, տնօրենն ասաց, որ ոչ, հատկապես, որ տղաներից Հրանտը պարտք էլ չուներ: «Դասագրքի վարձավճարման համար սահմանված կարգ կա, որ 2016-17 ուստարում մինչև սեպտեմբերի վերջը պետք է վճարված լիներ, այդ օրը ապրիլի 7-ն էր, այդ գումարը դասղեկը տվել էր, պարտք էլ չի դպրոցին, բայց տղան չի վճարել դեռ, խոսքը 5100 դրամի մասին է»,-ասաց նա:
Հարցին, թե անապահով ընտանիքի՞ց էր, ասաց, որ չէր ասի՝ հայր, մայր ունի, աշխատում են:
Հրանտը, ըստ տնօրենի՝ «ռիսկային երեխա» է, նա նախկինում էլ մյուս ձեռքն էլ նման ձևով վնասել, նրան այլ դպրոցից տեղափոխել են 127 դպրոց վատ վարքի համար՝ աշակերտ է ծեծել: «Մեր դպրոցում էլ նման դեպքեր եղել է, մեքենա էին փախցրել և այլն»,-ասաց նա և նշեց, որ չնայած ոստիկանությունում հաշվառված պետք է լիներ, բայց հաշվառված չէ:
Մյուսն ինքնավնասված աշակերտը՝ չի բացատրում թե ինչու է միացել: Նա կրտսեր դպրոցն ավարտելուց հետո երկու տարի դպրոց չի հաճախել: «Այս տարի աշնանը խնդրել է հայրը, որ դպրոց հաճախի, որ փողոցում է, վարքագիծը նորմալ չի, ընդունեցի դպրոց, հաճախում էր դասի, վարքագծի խախտումներ ունեցել է, շարունակ աշխատել եմ իր հետ, յուրաքանչյուր փոքր զանցանքի դեպքում նստել, զրուցել եմ»,-ասաց նա և նշեց, որ այդ օրն էլ բոլորվին չի բարկացել:
Հարցին՝ ծնողները բողոքո՞ւմ են, տնօրենն ասաց, որ ոչ. «Ընդհակառակը՝ ծնողերը խնդրում են, որ դուրս չանեմ, հասկանում եք: Չնայած չիմանալով, որ իրավունք չունեմ»:
Այս պահին երեխաներին ոստիկանները տարել են դատափորձաքննության։
Դասղեկ Արմինե Խաչատրյանը Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ընդամենը ձեռքի վերևի մասին խազեր են արել և ոստիկանին էլ ասել են, որ եթե նման բան անում են անում՝ բանակից ազատվում են:
«Հրանտի հայրը, երբ եկավ տեսավ, ասեց արա ինչ ես ձեռքի վերևի մասից արել, երակիդ անեիր, ես էլ պրծնեի, դու էլ: Դա էն Հրանտն է, որ մի քանի անգամ ոստիկանությունում է հայտնվել, վերջին ամսում միայն չորս անգամ է հայտնվել»,-ասաց դասղեկ Խաչատրյանը:
Ի դեպ, դասղեկը նշեց, որ Հրանտը ոստիկանությունում նույնիսկ պարզաբանել է, թե սիրած աղջկա մերժման պատճառով է: «Ասել է «սիրածս աղջիկը ինձ մերժել է, դրա համար եմ արել, Հրանտն է ասել այդպես»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26