Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Ընտրությունների անցկացման համար Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:
Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները:
Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահի դրությամբ գրանցվել է դիտորդական առաքելություն իրականացնող մեկ հասարակական կազմակերպություն՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն (147 դիտորդ): Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար կարող են ԿԸՀ դիմել մինչև ապրիլի 29-ը ներառյալ:
Ընտրությունները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները ևս ԿԸՀ կարող են դիմել մինչև ապրիլի 29-ը ներառյալ: այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ-ում գրանցված լրատվամիջոցներ չկան:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացրել Երևանում ընտրողների թվաքանակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող:
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցման գործընթացը կիրականացնի մինչև ապրիլի 14-ը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26