Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն երեկ աշխատանքային այցով հարևան ԻԻՀ Ջուլֆա քաղաքում էր:
Նա հանդիպում ունեցավ Իրանի ‹‹Արաս›› ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի հետ: Կողմերը քննարկեցին Մեղրի համայնքի և Ջուլֆա քաղաքի միջև կապը ամրապնդելու, համագործակցության շրջանակը ընդլայնելու մասին ծրագրեր: Մասնավորապես նախատեսվում է համագործակցություն սպորտային, մշակութային և տնտեսական ոլորտներում: Մ. Զաքարյանն անդրադարձավ համայնքային զարգացման ծրագրին, նախատեսվող առաջիկա աշխատանքներին, որտեղ հատուկ ուշադրության է արժանացրել տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն ունեցող տուրիզմի ոլորտը: Հատուկ ուշադրություն կդարձվի Իրանից ժամանող զբոսաշրջիկների համար Մեղրիում ծառայությունների բավարար մակարդակ ապահովելուն:
Մ. Զաքարյանը շրջայց է կատարել ազատ տնտեսական գոտու տարածքում, ծանոթացել գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտների գործունեությանը: Մեղրի համայնքի ղեկավարը եղել է նաև Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքում և Ջուլֆա քաղաքի այլ տեսարժան վայրերում:
Հավելենք, որ ‹‹Արաս›› ազատ տնտեսական գոտին, որը զբաղեցնում է ավելի քան 51 հազ. հեկտար տարածք, համարվում է Իրանի ամենամեծ առևտրային գոտիներից մեկը և տնտեսապես արագ զարգացող տարածաշրջան: 10 տարվա ընթացքում ներդրումներն այստեղ 11-ից հասել են ավելի քան 120 մլն. դոլարի, իսկ արտահանումը՝ 44-ից 506 մլն.:
Այս հանդիպումը կարելի է համարել հարևան երկու պետությունների սահմանակից քաղաքների համագործակցության ընդլայնման մեկնարկը, որը Մեղրիի ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախաշեմին շահավետ կլինի երկու կողմերի համար էլ:


12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01