ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Նարա Շլեպչյանը եւ Մերուժան Տեր-Գուլանյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ։
Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 29-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մարտի 24-ի ՆԿ-56-Ա կարգադրությամբ uտեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը` որոշում եմ.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակել` Մերուժան Տեր-Գուլանյանին լիազորությունների ժամկետը` վեց տարի
Նարա Շլեպչյանին՝ լիազորությունների ժամկետը` վեց տարի»:
Նշենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ապրիլի 7-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դիմում ն երկայացրած 5 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Նարա Սուրենի Շլեպչյանին եւ Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանին:
Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսությունում Նարա Շլեպչյանի եւ Մերուժան Տեր-Գուլանյանի երկարամյա աշխատանքային փորձը, զգալի ներդրումը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26